ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան

Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան
Հայաստանում բարձրագույն ճարտարապետաշինարարական կրթությունը սկիզբ է առել 1921թ. հոկտեմբերից` Երևանի պետական համալսարանի  տեխնիկական ֆակուլտետից: 
1930թ. հուլիսին համալսարանի տեխնիկական ֆակուլտետի հիման վրա ստեղծվեց ՀԽՍՀ շինարարական ինստիտուտը, որն երեք ֆակուլտետ` ճարտարապետաշինարարական, հիդրոտեխնիկական և քիմիական: 1933թ. ինստիտուտում մնացել էր մեկ ֆակուլտետ (հիդրոտեխնիկականը վերացվել էր, իսկ քիմիատեխնոլոգիականը դարձել էր առանձին ինստիտուտ)` 354 ուսանողով և 61 դասախոսով:
1933թ. փետրվարին շինարարական ինստիտուտը վերակազմավորվեց պոլիտեխնիկականի` ընդգրկելով նաև քիմիատեխնոլոգիական ինստիտուտը: Պատերազմի տարիներին մի շարք մասնագիտությունների գծով կազմակերպվեց ասպիրանտուրա, ինստիտուտը ստացավ գիտական ատենախոսությունների պաշտպանության իրավունք:
1955թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց ճարտարապետ Արտաշես Մամիջանյանի նախագծով կառուցված Պոլիտեխնիկական ինստիտուտի նոր համալիրի կենտրոնական մասնաշենքը:
 
1959թ. շինարարական ֆակուլտետում կար 6 մասնագիտություն` արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, ճարտարապետություն, հիդրոտեխնիկական շինարարություն, ավտոմոբիլային շինարարություն, ջրամատակարարում և կոյուղի, ջերմագազամատակարարում:
1974թ. շինարարական ֆակուլտետի հիման վրա ձևավորվեցին ճարտարապետաշինարարական և ինժեներաշինարարական ֆակուլտետները:  
Հայկական ԽՍՀ նախարարաների խորհրդի` 1989 թ. հուլիսի 11-ի որոշմամբ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի համապատասխան ֆակուլտետների և ամբիոնների հիմքի վրա ստեղծվեց Ճարտարապետաշինարարական ինստիտուտը, որը 2000 թ. հուլիսին վերանվանվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, իսկ 2014 թվականին` Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան:
 
Այլ մանրամասներ տե՛ս www.ysuac.am:

Հասցե՝ Տերյան 105, հեռ.՝ (+37410) 54-74-25