Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.10.2017

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2017 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2017 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

 

1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին։
3. Պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին։
4. «Էքստերիեր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին։
5. «Անուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին։
6. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի N 182-Ն, 2011 թվականի մարտի 15-ի N193-Ն, 2012 թվականի հունիսի 26-ի N472-Ն և 2015 թվականի մարտի 18-ի N304-Ա որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
7. «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի Երևան քաղաքի Ազատության պողոտայի հ.19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի մշակութային գործունեության և վերանորոգման ծրագրին հավանություն տալու, «Արաբկիրի մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, «Արաբկիրի մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին։
8. Երևանի քաղաքապետի 2017 թվականի հոկտեմբերի 12-ի N 3572-Ա որոշումը և «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին։
9. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N45-Ն և 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին։
10. Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ