Պահոց

Մամլո հաղորդագրություն

20.10.2017

Հարգելի գործընկերներ, 

2017թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում ենք ձեզ լուսաբանելու «Խելացի քաղաք» երկօրյա հաքատոնի մեկնարկը, որը կկայանա Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում:
«Խելացի քաղաք» հաքաթոնը Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է մշակել խելացի լուծումներ՝ Երևան քաղաքի համար:
Հաքաթոնի ընթացքում շուրջ 60 մասնագետներ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարաններով՝ Երևանի համար մշակելով խելացի լուծումներ երեք հիմնական ուղղություններով.
տվյալների վերլուծություն, տվյալների վիզուալիզացում և նոր տվյալների հավաքագրման մեխանիզմների մշակում:
Տրամադրված տվյալները վերաբերում են քաղաքի կառավարման տարբեր ոլորտների՝ շենքերի կառավարում, զբոսաշրջության զարգացում և քաղաքի մաքրություն:
Հաքաթոնի ամփոփիչ փուլում (հոկտեմբերի 22-ին) յուրաքանչյուր թիմի կտրվի 5 րոպե ժամանակ՝ մշակված լուծման պրոտոտիպը ներկայացնելու համար: Ժյուրիի կողմից ընտրված գաղափարները կանցնեն Կոլբալաբի ինկուբացիայի փուլ և կստանան ծրագրի իրականացման նախնական ներդրում՝ հետևյալ համամասնությամբ.
1. Լավագույն գաղափարը՝ մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ծրագրի իրականացման համար:
2. Երկրորդ գաղափարը՝ մինչև 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ծրագրի իրականացման համար:
3. Երրորդ գաղափարը՝ մինչև 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ծրագրի իրականացման համար:

«Խելացի քաղաք» հաքաթոնը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
Օրակարգում՝
Հոկտեմբերի 21
11:00-12:00 Ողջույնի խոսք`
Հովիկ Մուսայելյան, Երևանի քաղաքապետարանի «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահ,
Հոա-Բին Աջեմյան, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար,
Դմիտրի Մարիասին, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ:

Հոկտեմբերի 22

11:00 -13:00 Լուծումների ներկայացում գնահատող հանձնաժողովին
13:00-13:30 Լուծումների փակ քննարկում և գնահատում
13:30 -14:00 Լավագույն լուծումների հայտարարում և միջոցառման ամփոփում:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն