Պահոց

Ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը

15.09.2017

Հարգելի համաքաղաքացիներ,

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվող «Երևանյան երաժշտական գիշեր» միջոցառման անցկացմամբ պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 16-ին` ժ. 18:00-ից 23:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը:
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

 

 

Երևանի քաղաքապետարան