Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
26 մայիսի 2020թ. N 239-Ա
ՈՐՈՇՈՒՄ
«ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը /ոչ բնակելի տարածքները/ անհատույց օգտագործման իրավունքով 5 /հինգ/ տարի ժամկետով տրամադրել «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ
2020թ. մայիսի 26
Երևան