Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ



31 հոկտեմբերի 2017թ. N 48-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին` Երևան համայնքի սեփականություն համարվող Փ. Բուզանդի փողոցի 1/3 հասցեում գտնվող վարչական շենքից «Հայրենական ապրանքարտադրողների միավորում» հասարակական կազմակերպությանը տրամադրված 53.5 քմ և 89.3 քմ մակերեսներով տարածքների անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ



2017թ. հոկտեմբերի 31
Երևան