Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ



31 հոկտեմբերի 2017թ. N 49-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Փ. Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02082016-01-0176 վկայական) «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամին տրամադրված 109.7քմ մակերեսով տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ



2017թ. հոկտեմբերի 31
Երևան