Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ



31 հոկտեմբերի 2017թ. N 50-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

«ԷՔՍՏԵՐԻԵՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ
ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի հ.17-3-30351 գրությամբ տրված համաձայնությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Թույլատրել «Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ին սույն որոշման հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ



2017թ. հոկտեմբերի 31
Երևան