Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ



31 հոկտեմբերի 2017թ. N 54-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի
N 3572-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ
ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին հապատասխան.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել.
1) Երևանի քաղաքապետի 2017 թվականի հոկտեմբերի 12-ի «ՀՀ համայնքային արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին» N3572-Ա որոշումը,
2) «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ



2017թ. հոկտեմբերի 31
Երևան