Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում համայնքային ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար
հ/հ |
Համայնքային ծառայության թափուր պաշտոնի անվանումը |
Ծածկագիր |
Մրցույթի օրը |
1. |
3.2-72 |
14.04.2014թ. |
|
2. |
3.2-73 |
14.04.2014թ. |
|
3. |
2.3-257 |
14.04.2014թ. |
|
4. |
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ |
2.1-156 |
14.04.2014թ. |
Թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված օրը` ժամը 14.00-ին։
Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին և մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում` www.yerevan.am «Աշխատանք» բաժնում (կամ թղթային տարբերակին` Արգիշտի 1 հասցեում, քաղաքացիների ընդունելությունների սենյակում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ինտերնետային կայքէջում (mta.gov.am հայտարարությունների բաժին)։
* * *
Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
* թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
Փաստաթղթերն ընդունվում են Քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի հ. 201 և 202 աշխատասենյակներում (Արգիշտի 1 հասցեում, հեռախոս (010) 514-135, 514-229) կամ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում (Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ.2, 429 սենյակ, հեռ. (010) 511-368, 511-371) ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 9.00-ից 18.00-ն (ընդմիջում 13.00-14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից։
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է` 03.04.2014թ. մինչև ժամը 18.00-ն։