Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1002-Ա 16.03.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ մասով՝
1. Անհետաձգելի համարել.
1) Երևան քաղաքի ավագանու «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ անվանակոչելու մասին» որոշման նախագիծը
2) Երևան քաղաքի ավագանու «Մահաթմա Գանդիի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» որոշման նախագիծը
3) Երևան քաղաքի ավագանու «Հայաստանի նկարիչների միավորում հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին» որոշման նախագիծը
4) Երևան քաղաքի ավագանու «Հայաստանի կույրերի միավորում հաշմանդամների հասարակական կազմակերպությանը գույքահարկի արտոնություն սահմանելու մասին» որոշման նախագիծը
5) Երևան քաղաքի ավագանու «Հայաստանի խուլերի միավորում հասարակական կազմակերպությանը գույքահարկի արտոնություն սահմանելու մասին» որոշման նախագիծը
6) Երևան քաղաքի ավագանու «Հայաստանի ժուռնալիստների միություն հասարակական կազմակերպությանը գույքահարկի արտոնություն սահմանելու մասին» որոշման նախագիծը
7) Երևան քաղաքի ավագանու «Հայաստանում գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին» որոշման նախագիծը
8) Երևան քաղաքի ավագանու «Սիմոնյան կրթական հիմնադրամին հողի հարկի արտոնություն սահմանելու մասին» որոշման նախագիծը
9) Երևան քաղաքի ավագանու «Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին» որոշման նախագիծը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                       Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ