Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1009-Ա 18.03.2020թ.

  

ԷՍՔԻԶԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի հ.596-Ն որոշման 1-ին հավելվածի 136-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև 15.01.2016 թվականին կնքված դրամաշնորհային պայմանագիրը, ինչպես նաև հաշվի առնելով Երևան քաղաքում «ԵՄ-ն Երևանի համար.Արևային համայնք» ծրագրի իրականացման անհրաժեշտությունը.
1.Համաձայնեցնել արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման էսքիզային նախագծերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի վրա:
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ