Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1016-Ա 18.03.2020թ.


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Բաբլոյանի դիմումը և ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետով.
1.«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2020 թվականի (ընթացիկ տարվա) համար տրամադրել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի հ.30 հասցեում գտնվող հասարակական նշանակության տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվություն:
2.Ընդունել ի գիտություն, որ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության համար ընթացիկ տարվա 1.500.000 դրամ տեղական տուրքը վճարված է:
3.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի ապրիլի 30-ի «Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» N319-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ