Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1017-Ա 18.03.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի Հ.290-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 13.02.2020թ. տրված հ.Մ-13022020-01-0012 որոշումը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “ԱՐՏԱՍԳՐՈՒՊ” ՍՊԸ-ի կողմից 17.02.2020թ. տրված եզրակացությունը, քաղաքացիներ Կարեն Միհրանի Նիտալյանի և Արուսյակ Ալբերտի Հակոբյանի 20.02.2020թ. հ.Ն-298 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 3-ի «Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ռայնիսի փողոցի հ.6/3 հասցեում`ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Կարեն Միհրանի Նիտալյանի և Արուսյակ Ալբերտի Հակոբյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.290-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետում «562.0 քառ.մետր» բառերը փոխարինել «479.0 քառ.մետր» բառերով,
2) Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «3603200 (երեք միլիոն վեց հարյուր երեք հազար երկու հարյուր)» բառերը փոխարինել «3072000 (երեք միլիոն յոթանասուներկու հազար)» բառերով:
2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ հետ վերադարձնել քաղաքացի Կարեն Միհրանի Նիտալյանի կողմից Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին ավել վճարված 531200 (հինգ հարյուր երեսունմեկ հազար երկու հարյուր) դրամ գումարը։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ