Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1164-Ա 25.03.2020թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ՄԱՐՏԻ 20-Ի №1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողովի 05.02.2020 թվականի №2 արձանագրությամբ հաստատված ելակետային տվյալները՝
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 20-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը պետական գրանցման ներկայացնելու մասին» №1069-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ սյունակում «Կոմիստասի պող. հ. 49/10 (7-րդ գոտի)» բառերը փոխարինել «Կոմիստասի պող. հ. 49/10 (5-րդ գոտի)» բառերով:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ