Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1263-Ա 18.04.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի Հ.902-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀԿԱ անշարժ գույքի պետական կոմիտեի 05.04.2019թ. տրված հ.Կ-02/04/2019-1-0175 որոշումը.
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի մարտի 27-ի «Երևան, Արաբկիր Բարբյուսի փողոցի հ.11 հասցեում` սեփականության իրավունքով քաղաքացի Տիգրան Ստեփանի Բետանյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.902-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 3-րդ կետի 1) ենթակետում «333568 (երեք հարյուր երեսուներեք հազար հինգ հարյուր վաթսունութ)» թիվն ու բառերը փոխարինել «667136 (վեց հարյուր վաթսունյոթ հազար մեկ հարյուր երեսունվեց)» թվով ու բառերով,
2) սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարի Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին սույն որոշման 1-ին կետի 1) ենթակետում նշված գումարների տարբերությունը՝ 333568 (երեք հարյուր երեսուներեք հազար հինգ հարյուր վաթսունութ) դրամ։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ