Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.04.2019


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1286-Ա 19.04.2019թ.

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ

ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 


Հայաստանի Հանրապետության հողային և քաղաքացիական օրենսգրքերին, <<Հրապարակային սակարկությունների մասին>> օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի հ․286, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3758-Ա որոշումների համապատասխան, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համյանքային սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողովի 04.04.2019թ հ.6 արձանագրությունը և ելակետային տվյալները․
1. Երևան համայնքի սեփականություն համարվող հողամասերը ներկայացնել աճուրդով օտարման ՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների։
2. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15․12․2005թ հ․2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները, ՀՀ կառավարության 03.05.2012թ. հ.633-Ա որոշումը /հավելված 1/, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամասերի գործառնական նշանակության սահմանումը չի առնչվում ՀՀ կառավարության 29․12․2011թ հ․1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի հետ, համապատասխանում է 2-րդ ենթակետի դրույթների հետ՝ սույն որոշման հավելվածի հ.1-16 կետերում նշված հողամասերի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման՝ սույն որոշմանը կից նախագծման թույտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) համապատասխան։
3. Սույն որոշման հավելվածի հ. 1-16 կետերում նշված հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով։
4. Հանձնարարել աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի հատակագծերի հաստատումից հետո իրականացնել աշխատանքներ հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման ապահովման ուղղությամբ:
5․ Հանձնարարել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասերում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

 

Հավելված
Երևանի քաղաքապետի 2019թ.

19.04.հ. 1286-Ա որոշման
Երևանի քաղաքապետարանի պետական և համյանքային սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողովի կողմից հաստատված աճուրդի ներկայացվող հողամասեր



հ/հ Հողամասի հասցեն
/գտնվելու վայրը/
տարածագնահատման գոտին Ծածկագիրը Հողի կադաստրային ծածկագիրը Մակերեսը /քմ/ Հողամասի նպատակային — գործառնական նշանակությունը Հողամասի օգտագործման նպատակը
Շենգավիթ վարչական շրջան
1 Արտաշատի խճուղի հ. 37
8-րդ գոտի Ա 2019/02 01-011-431-001 4,625.64 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
2 Արտաշատի խճուղի հ. 39
8-րդ գոտի Ա 2019/03 01-011-431-001 4,684.47 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
3 Արտաշատի խճուղի հ. 41
8-րդ գոտի Ա 2019/04 01-011-431-001 4,690.46 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
4 Արտաշատի խճուղի հ. 43
8-րդ գոտի Ա 2019/05 01-011-431-001 4,696.46 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
5 Արտաշատի խճուղի հ. 45
8-րդ գոտի Ա 2019/06 01-011-431-001 4,702.63 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
6 Արտաշատի խճուղի հ. 47
8-րդ գոտի Ա 2019/07 01-011-431-001 4,708.27 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
7 Արտաշատի խճուղի հ. 49
8-րդ գոտի Ա 2019/08 01-011-431-001 6,851.68 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
8 Արտաշատի խճուղի հ. 51
8-րդ գոտի Ա 2019/09 01-011-429-001 6,064.00 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
9 Արտաշատի խճուղի հ. 53
8-րդ գոտի Ա 2019/10 01-011-429-001 4,782.80 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
10 Արտաշատի խճուղի հ.55
8-րդ գոտի Ա 2019/11 01-011-429-001 4,788.59 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
11 Արտաշատի խճուղի հ. 57
8-րդ գոտի Ա 2019/12 01-011-429-001 4,794.37 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
12 Արտաշատի խճուղի հ. 59
8-րդ գոտի Ա 2019/13 01-011-429-001 4,800.15 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
13 Արտաշատի խճուղի հ. 61
8-րդ գոտի Ա 2019/14 01-011-429-001 4,805.94 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
14 Արտաշատի խճուղի հ. 75
8-րդ գոտի Ա 2019/15 01-011-429-001 4,846.45 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
15 Արտաշատի խճուղի հ. 77
8-րդ գոտի Ա 2019/16 01-011-429-001 4,629.37 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար
16 Արտաշատի խճուղի հ. 77/1
8-րդ գոտի Ա 2019/17 01-011-429-001 3,727.36 բնակավայրի հող

հասարակական հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար

Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյան