Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
1314-Ա 01.04.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի Հ.3702-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով. 1. Երևանի քաղաքապետի 2015 թվականի նոյեմբերի 18-ի «Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձ նշանակելու մասին» հ. 3702-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները 1) Որոշման 2-րդ կետում «Ա.Կարապետյանին» բառերը փոխարինել «Վահան Խանզադյանին» բառերով։ 2) Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 2. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: 3. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ