Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1547-Ա 08.05.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի Հ.519-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 25.04.2019թ. 20-ել-612 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 16-ի «Երևանի Շահումյան 5-րդ փողոցի հ.30/3 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Հովհաննես Լևոնի Մոսոյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.519-Ա որոշումը լրացնել նոր՝1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Շահումյան 5-րդ փողոցի հ.30/3 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ