Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

26.04.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
1558-Ա  26.04.2018թ.

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ»
ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Երևան  քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի  հ. 604-Ն որոշման հավելվածի 62-րդ կետի 3-րդ ենթակետով և 63-րդ կետով.
1.Պարի միջազգային օրվա առթիվ, պարարվեստի ոլորտում, ինչպես նաև մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգևատրել.
1)«Տարոն» գեղագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանին,
2)«Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ-ի պարուսույց Նունե Գրիգորյանին։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ            Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ