Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1604-Ա 15.05.2019թ.


ՍՈՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
«ԵՐԵՎԱՆԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ԱՆՎԱՆ Հ. 168 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով, հիմք ընդունելով Ս. Գալստյանի հետ 2016թ. դեկտեմբերի 5-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «դ» ենթակետը և 5-րդ գլխի 5.1-րդ կետը՝
1.Սոնա Գալստյանին՝ 2019 թվականի մայիսի 15-ից ազատել «Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ. 168 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ. 168 հիմնական դպրոց» տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության վարչատնտեսական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Կարինա Մկրտչյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ