Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1627-Ա 11.05.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 1640-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով․
1․ Երևանի քաղաքապետի 2019 թվականի մայիսի 17-ի «Գնահատող հանձնաժողով կազմավորելու մասին» N 1640-Ա որոշման 1-ին կետով կազմավորված հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ․

Հանձնաժողովի նախագահ

Հր. Սարգսյան՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Հանձնաժողովի անդամներ

Ա․ Սարգսյան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական

Մ.Դավթյան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության կոշտ կենցաղային թափոնների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Ա. Սայադյան՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության թափոնների անձնագրերի համաձայնեցման և թույլտվությունների տրամադրման բաժնի պետ (համաձայնությամբ)

Գ.Նավասարդյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժ/պ (համաձայնությամբ)

Ա. Կարոյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ վարչության պետ (համաձայնությամբ)

Վ. Արևշատյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ (համաձայնությամբ)

Գ. Հարությունյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ (համաձայնությամբ)

Ա.Պետրոսյան՝ Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի Ծրագրի իրականացման մասնագետների խմբի գնումների մասնագետ /Առանց ձայնի իրավունքի/

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ