Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1635-Ա 13.05.2020թ.

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՊՈՂՈՏԱ Հ.74/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՀԱՆ ԱՎԵՏԻՔԻ ԲԵԳՈՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 02.04.2020թ. տրված հ.18-06/Օ-203 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “Տիգրան Փոթիկյան” ԱՁ-ի կողմից 04.03.2020թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (05.03.2020թ. հ.Բ-996, 11.03.2020թ. հ.Բ-1088).
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 22.01.2020թ. հ.01/18-05/1-Բ-5582-14 համաձայնեցված նախագիծը, 21.11.2019թ. հ.01/18-07/1-Բ-4734-1184 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 22.01.2020թ. տրված հ.01/18-Բ-5582-14 շինարարության թույլտվությունը։
2. Երևան, Էրեբունի, Ազատամարտիկների պողոտա հ.74/1 հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 17.07.2018թ. տրված հ.17072018-01-0199 վկայական) քաղաքացի Վահան Ավետիքի Բեգոյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 33.06 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական շինություն) ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 211584 (երկու հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած,
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ