Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1637-Ա 17.05.2019թ.
ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ՏՈՒՆ «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի լիազորված անձ Արսեն Նազարյանի 08.05.2019 թվականի դիմումը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N42-Ն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետը՝
1.Թույլատրել Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» սահմանափակ պատաս-խանատվությամբ ընկերությանը՝ «Charming Yerevan» ապրանքային նշանում օգտագործել Երևանի անվանումը:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվությունը տրվում է 2019 թվականի համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ