Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1638-Ա 17.05.2019թ.


«ԵՐԵՎԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության տնօրենի լիազորված անձ Դավիթ Աթոյանի 13.05.2019 թվականի դիմումը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N42-Ն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետերով՝
1. Թույլատրել «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերությանը՝ ֆիրմային անվանման մեջ և «Գրանդ Հոթել Երևան» ապրանքային նշանում օգտագործել Երևանի անվանումը:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվությունները տրվում են 2019 թվականի համար:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ