Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1640-Ա 13.05.2020թ.


ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, Ղ.ՓԱՐՊԵՑՈՒ ՓՈՂՈՑ Հ.13 ՇԵՆՔԻ Հ.14 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ՆՈՒՆԵ ՀԵՆՐԻԿԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 10.01.2020թ. տրված հ.18-06/ԲՕ-4 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Մարգարիտ Նիտալյան» ԱՁ-ի կողմից 26.12.2019թ. տրված տեղեկանքը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 09.08.2019թ. հ.ԱՏ-09082019-1-0661 տեղեկանքը, համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով Նունե Հենրիկի Մովսիսյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (26.12.2019թ. հ.Մ-16947, 23.03.2020թ. հ.Մ-3402).
1. Երևան, Կենտրոն, Ղ.Փարպեցու փողոց հ.13 շենքի հ.14 հասցեում՝ քաղաքացի Նունե Հենրիկի Մովսիսյանի կողմից ինքնակամ իրականացրած 111.23 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /ձեղնահարկ/) (սեփականության իրավունքի գրանցման 29.01.2019թ. հ.29012019-01-0129 վկայական) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 2224600 (երկու միլիոն երկու հարյուր քսանչորս հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ