Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1643-Ա 13.05.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑԻ Հ.23/12 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎԱԿԻՄԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հռիփսիմե Հովակիմի Սարգսյանի (ծնված 25.03.1963թ.) դիմումը։ Երևանի Արցախի փողոցի հ.23/12 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 59.26քմ,որից 7.55քմ-ն գտնվում է կառուցապատման գծից դուրս և տրամադրման ենթակա չէ:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 02.05.2018թ. հ.1-0015, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.07.2016թ. հ.6119 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.03.2019թ. հ.20-Ել-432 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Արցախի փողոցի հ.23/12 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Արցախի փողոցի հ.23/12 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հռիփսիմե Հովակիմի Սարգսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 51.71քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 51.71քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Արցախի փողոցի հ.23 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Արցախի փողոց հ.23/12 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ