Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1644-Ա 13.05.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐՇԱԼ ԽՈՒԴՅԱԿՈՎԻ ՓՈՂՈՑԻ Հ.65/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԻԿ ԳԵՂԱՄԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԵՏԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ,ՎԱՐԴԱՆՈՒՇ ԱՎԵՏԻՔԻ ԵՍԱՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է Անիկ Գեղամի Հայրապետյանի (ծնված 00.00.1928թ.), Հայկանուշ Ավետիկի Հայրապետյանի (ծնված 31.05.1956թ.),Վարդանուշ Ավետիքի Եսայանի (ծնված 05.10.1962թ.), դիմումը։ Երևանի Մարշալ Խուդյակովի փողոցի հ.65/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 612.11քմ, որից 423.5քմ մակերեսով հողամասն Անիկ Գեղամի Հայրապետյանին, Հայկանուշ Ավետիկի Հայրապետյանին, Վարդանուշ Ավետիքի Եսայանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված՝. հ.128880, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 29.11.2019թ. հ.25700, հ.25701 վկայագրերը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 01.02.2020թ հ.01-0488, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 10.03.2020թ. հ.1941 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.02.2020թ. հ.20-Ել-Հ-485 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Մարշալ Խուդյակովի փողոցի հ.65/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Երևանի Մարշալ Խուդյակովի փողոցի հ.65/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անիկ Գեղամի Հայրապետյանի, Հայկանուշ Ավետիկի Հայրապետյանի, Վարդանուշ Ավետիքի Եսայանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 423.5քմ մակերեսով հողամասին կից 188.61քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 188.61քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Մարշալ Խուդյակովի փողոցի հ.67 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Մարշալ Խուդյակովի փողոց հ.65/1տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ