Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1648-Ա 13.05.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ
ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» հ.13-Ն հրամանով.
1.Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների թվով 2 թափուր պաշտոնների համար մրցույթի անցկացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2.Սահմանել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտի փողոց հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի 5-րդ հարկի խորհրդակցությունների անցկացման հ.1 դահլիճում:
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ մինչև 2020 թվականի հունիսի 4-ը՝ ապահովել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացումը և հաստատված ժամանակացույցի համաձայն մրցույթն անցկացնելու մասին հայտարարության հրապարակումը՝ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում /www.yerevan.am/:
4.Ընդունել ի գիտություն, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտի փողոց հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի հ. 201 և 202 սենյակներում:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն իրենց ցանկությամբ կարող են հանձնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
6.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ