Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1651-Ա 14.05.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 46-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 10-րդ կետերը, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի N 85-Ն որոշման 13-րդ կետը.
1. Հաստատել՝ Երևանի քաղաքապետին կից, «Երիտասարդության հարցերի խորհրդի» անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի վրա:
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ