Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
1652-Ա 14.05.2020թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածը և Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 41-րդ կետի 4-րդ ենթակետը.
1.Երևան քաղաքի սեփականությունը համարվող տրանսպորտային միջոցներն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին՝ համաձայն հ.1 հավելվածի:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3.Տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հ.2 հավելվածի:
4. Հանձնարարել հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշման ընդունումից հետո իրականացնել տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա:
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ