Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1687-Ա 20.05.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՀՐ.ՔՈՉԱՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.32/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԿԱՐԱՊԵՏԻ ՊԱԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հռիփսիմե Կարապետի Պալյանի (ծնված 11.07.1960թ.) դիմումը։ Երևանի Հր.Քոչարի փողոցի հ.32/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 219.23քմ, որից 111.0քմ մակերեսով հողամասը Հռիփսիմե Կարապետի Պալյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 25.10.2007թ.հ.2241623):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 07.11.2019թ. հ.01-0728, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 18.02.2020թ. հ.1301 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.01.2020թ. հ.20-Ել-Պ-4714 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Հր.Քոչարի փողոցի հ.32/2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Հր.Քոչարի փողոցի հ.32/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հռիփսիմե Կարապետի Պալյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 111.0քմ մակերեսով հողամասին կից 108.23քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 108.23քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Հր.Քոչարի փողոցի հ.202 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Հր.Քոչարի փողոց հ.32/2 տուն>>։
4. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Հր.Քոչարի փողոցի հ.32/2 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ