Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1688-Ա 20.05.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի Հ.3530-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Երևանի Նուբարաշենի 6-րդ փողոցի հ.1 հասցեի բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Խաչատուր Իբրահիմի Ղազարյանի, Մարգարիտ Խաչատուրի Ղազարյանի, Հայկանուշ Նիկողոսի Նիկողոսյանի իրավունքները վերականգնելու, 79,24 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառաքի միջոցով օտարելու մասին» հ.3530-Ա որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«1.1 «Խաչատուր Իբրահիմի Ղազարյանին, Մարգարիտ Խաչատուրի Ղազարյանին պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Նուբարաշենի 6-րդ փողոցի հ.1/6 տուն, Հայկանուշ Նիկողոսի Նիկողոսյանին պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Նուբարաշենի 6-րդ փողոցի հ.1 տուն»»։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

  


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ․ՄԱՐՈՒԹՅԱՆ