Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1690-Ա 20.05.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի Հ.1031-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.04.2020թ. տրված հ.18-06-Ի/271 գրությունը, քաղաքացի Արմեն Սարգսյանի 20.03.2020թ. հ.Ս-2170 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 18-ի «Երևան, Մալաթիա-Սեբաստիա Րաֆֆու փողոցի հ.111/4 հասցեում`սեփականության իրավունքով քաղաքացի Արմեն Հենրիկի Սարգսյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.1031-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «436982 (չորս հարյուր երեսունվեց հազար ինը հարյուր ութսուներկու)» բառերը փոխարինել «352947 (երեք հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր քառասունյոթ)» բառերով,
2) Որոշման 3-րդ կետի 1-ին և 3–րդ ենթակետերով նախատեսված ժամկետը սահմանել 60-օրյա՝ սույն որոշման ընդունման պահից։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ