Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1691-Ա 20.05.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի Հ.1351-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 14.05.2020թ. տրված հ.Կ-14052020-01-0113 որոշումը.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 7-ի «Երևան, Էրեբունի, Խաղաղ-Դոնի փողոց հ.9/1 հասցեում`սեփականության իրավունքով քաղաքացի Դավիթ Քաջիկի Ահարոնյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.1351-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 2-րդ կետում «(բնակելի՝ 1134.9 քառ.մետր, հասարակական՝ 378.3 քառ.մետր)» բառերը փոխարինել «(բնակելի շենք /2-րդ և 3-րդ հարկեր, ձեղնահարկ/՝ 1134.9 քառ.մետր, հասարակական տարածք /1-ին հարկ/՝ 378.3 քառ.մետր)» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ