Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1702-Ա 22.05.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 517-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 46-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ, 10-րդ և 2019 թվականի ապրիլի 23-ի N 85-Ն որոշման 13-րդ կետերը.
1.Հաստատել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2014 թվականի փետրվարի 18-ի «Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցու-թյան և տրանսպորտի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 517-Ա որոշումը:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ