Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1706-Ա 23.05.2019թ.


<<ԵՐԵՎԱՆԻ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 17 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 07.05.2019թ. հ.01/22.23/3120-19 գրությամբ ներկայացված <<Երևանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 17 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ին ամրացված պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության գույքի վարձակալության տրամադրման աճուրդի 22.04.2019թ. հ.1398 ՎԱ-1 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշման 10-րդ կետով և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 14.01.2019թ. հ.1 պաշտոնական պարզաբանմամբ.
1. Առաջարկել <<Երևանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 17 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Սասունցի Դավթի փողոցի հ.78 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից՝ 10.4քմ ընդհանուր մակերեսով տարածքի համար /երկուշաբթի-ուրբաթ/ ժամը 9.00-12.00՝ 14000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով՝ Անահիտ Չերչիկյանի /նույն. քարտ 006725303, 059, 20.11.2015թ./ և 19.5քմ ընդհանուր մակերեսով տարածքի համար /երկուշաբթի-շաբաթ/ ժամը 16.00-18.00՝ 10000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով՝ Գրետա Թունյանի /անձ. AS 0530920, 006, 07.02.2019թ./ հետ կնքել վարձակալության պայմանագրեր՝ դրանց կնքման պահից սկսած վեց ամիս ժամկետով` կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3. Վարձակալության պայմանագրի կնքման՝ այդ թվում՝ նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
4. Հանձնարարել <<Երևանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 17 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1) 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը,
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
4) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել <<Երևանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 17 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ -ի տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ