Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1718-Ա 23.05.2019թ.
«ԿԱՐՕ ՍԱՊԱԺԵԱՆ ՅԱՐՈՒԹՅՈՒՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Կարօ Յարությունի Սապաժեանի 15.05.2019 թվականի դիմումը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N42-Ն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետը՝
1. Թույլատրել «Կարօ Սապաժեան Յարությունի» անհատ ձեռնարկատիրոջը՝ «Ուան Երևան Փաբ» ապրանքային նշանում օգտագործել Երևանի անվանումը:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվությունը տրվում է 2019 թվականի համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ