Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

19-Ա  11.01.2019թ.
                 
Ն. ՉԱՐԲԱԽԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.44  ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Հաբեթ Գրիգորյանի լիազորված անձ Ռաֆիկ Կարապետյանի դիմումը՝ Ն. Չարբախի 8-րդ փողոցի հ.44 հասցեում Հաբեթ Գրիգորյանին պատկանող տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին, ինչպես նաև «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի գրությունը:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ բնակելի կառուցապատման գոտում: Հողամասի ծածկագիրն է 01-011-222-020:
Տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն. Չարբախի 8-րդ փողոցի հ.44 հասցեում Հաբեթ Գրիգորյանին պատկանող տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 399.75քմ /փաստաթղթերում ամրագրված է 400.0քմ-ի փոխարեն/ համապատասխանում է հողային օրենսգրքի  64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի   49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի  52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.11.2018թ. հ.18-06/1-Մ-9546 եզրակացությունը .
1.Սահմանել, որ Ն. Չարբախի 8-րդ փողոցի հ.44 հասցեում գտնվող տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 399,75քմ:
2.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ն. Չարբախի 8-րդ փողոցի հ.44 հասցեում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար բնակավայրերի և  բնակելի կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով  հաստատված հատակագծով:
4.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ