Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1915-Ա 11.06.2019թ.


ԱՂԱՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.7/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ալբիկ Ալբերտյանի դիմումը` Աղայան փողոցի հ.7/3 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով իրեն տրամադրված (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 30.04.2010թ. հ2677651 վկայական) հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>, օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.03.2019թ. հ.18-06/1-Ա-13455 եզրակացությունը.
1. Լիազորել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ալբիկ Ալբերտյանի հետ կնքել համաձայնագիր` Աղայան փողոցի հ.7/3 հասցեում /տաղավար/ գտնվող 15.9քմ մակերեսով հողի համար 2004 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված հ.Կ-111 հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին` կատարելով համապատասխան փոփոխություն հողօգտագործողների հաշվառման բազայում:
2. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ վարձակալության իրավունքի դադարումը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ