Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1977-Ա 18.06.2019թ.


«ՎԱՐԴԱՎԱՌ ԶԲՈՍԱՅԳԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, 2019 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1. Հաստատել «Վարդավառ զբոսայգի» փակ բաժնետիրական ընկերության հաստիքացուցակը, 2019 թվականի եկամուտների և ծախսերի ու դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները` համաձայն NN1,2 և 3 հավելվածների:
2. Հանձնարարել «Վարդավառ զբոսայգի» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին «Պարգևատրում» հոդվածի գծով գումարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջին դրամական միջոցների ազատ մնացորդն օգտագործել բացառապես Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի և ֆինանսական վարչության հետ համաձայնեցնելուց հետո:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի և «Վարդավառ զբոսայգի» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ