Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1978-Ա 22.05.2018թ.
ՉԵԽՈՎԻ ՓՈՂՈՑԻ Հ.29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.05.2018թ. հ.18-06/1-Մ-3009 գրությամբ տրված եզրակացությունը.
1.Սահմանել, որ Չեխովի փողոցի հ.29 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 778.11քմ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով, չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.5625-2007 (838.75քմ մակերեսի չափով)գլխավոր հատակագիծը։
3.Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
4.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին 5-օրյա ժամկետում սույն որոշման մեկ օրինակը առաքել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան տարածքային ստորաբաժանում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն դնել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ