Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2017-Ա 19.06.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.4 ՇԵՆՔԻ Հ.29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔ-ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սարգիս Սարգսյանի դիմումը՝ Սարյան փողոցի հ.4 շենքի հ.29 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածք-գրասենյակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18122017-01-0103 վկայական) գործառական նշանակությունը /օգտագործման նպատակը/ որպես սրճարան սահմանելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» հ.88, 2017 թվականի հունիսի 29-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը հաստատելու մասին>> հ.757-Ն որոշումներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.05.2019թ. հ. 18-08/1-Ս-3213 եզրակացությունը.
1. Երևանի Սարյան փողոցի հ.4 շենքի հ.29 հասցեում, Սարգիս Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող տարածք-գրասենյակը թողնել ոչ բնակելի ֆոնդում՝ օգտագործման նպատակը սահմանելով որպես սրճարան՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածք-գրասենյակը հաշվառել որպես սրճարան։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածք-գրասենյակի գործառական նշանակության փոփոխությունը /օգտագործման նպատակը/ ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ