Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2019-Ա 19.06.2019թ.


ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 49-6 ԵՎ 49-7 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էդուարդ Սարգսյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամասի 49-6 և 49-7 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող` 368.5քմ և 444.83քմ մակերեսներով հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին:
Ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08052019-01-0213 և 08052019-01-0212 վկայականների՝ հողամասի նպատակային նշանակությունը դասակարգված է որպես գյուղատնտեսական, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է բնակելի և հասարակական կառուցապատում, ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ։
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.05.2019թ. հ.18-06/1-Ս-3742 եզրակացությունը.
1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հաղթանակ թաղամասի 49-6 և 49-7 հասցեներում գտնվող՝ 368.5քմ և 444.83քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման /հողամասն իր տեղադիրքով բնակելի կառուցապատման գոտում է/։
2. Հողամասերի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝
1) ապահովել հողամասերի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրանց կադաստրային արժեքներն ավելի բարձր են, քան մինչև փոփոխումը.
2) «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ որոշումն ընդունելուց 10-օրյա ժամկետում հողամասերի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին տեղեկացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեներին ՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։
4. Առաջարկել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխման գրանցումը կատարել գրանցման պահին կադաստրային արժեքների տարբերության գումարները հողօգտագործողի կողմից վճարված լինելու դեպքում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
6. Որոշումն ուժի մեջ մտնելու պահից կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում կամ վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ