Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2021-Ա 19.06.2019թ.


ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 50-13Ա ԵՎ 50-13Բ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայկազ Մելքոնյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամասի 50-13ա և 50-13բ հասցեներում, սեփականության իրավունքով իրեն պատկանող 130.56քմ և 114.9քմ մակերեսներով հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին:
Ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04042019-01-0236 և 04042019-01-0239 վկայականների՝ հողամասի նպատակային նշանակությունը դասակարգված է որպես գյուղատնտեսական, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է բնակելի և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ։
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 14.3 հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.05.2019թ. հ.18-06/1-Մ-6263 եզրակացությունը.
1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հաղթանակ թաղամասի 50-13ա և 50-13բ հասցեներում գտնվող՝ 130.56քմ և 114.9քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման /հողամասն իր տեղադիրքով բնակելի կառուցապատման գոտում/:
2. Հողամասերի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝
1) ապահովել հողամասերի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրանց կադաստրային արժեքներն ավելի բարձր են, քան մինչև փոփոխումը.
2) «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ որոշումն ընդունելուց 10-օրյա ժամկետում հողամասերի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին տեղեկացնել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեին ՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։
4. Առաջարկել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխման գրանցումը կատարել գրանցման պահին կադաստրային արժեքների տարբերության գումարները հոզօգտագործողի կողմից վճարված լինելու դեպքում։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում կամ վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման ու ճարտարապետու-թյան և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ