Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2022-Ա 19.06.2019թ.

 

ՇԱՀԱՄԻՐՅԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.Հ.16/5, 16/6, 16/7, 16/8, 16/9, 18/3, 18/4, 20/24, 20/27, 20/28
ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարեն և Միքայել Վարդանյանների լ/ա Արսեն Գասպարյանի դիմումը՝ Շահամիրյանների փողոցի հ.հ.16/5, 16/6, 16/7, 16/8, 16/9, 18/3, 18/4, 20/24, 20/27, 20/28 հասցեներում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասերի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ.06122017-01-0179, 06122017-01-0228, 08122017-01-0111, 06122017-01-0200, 07062018-01-0238, 20112017-01-0115, 07122017-01-0183, 28112017-01-0188, 28112017-01-0142, 28112017-01-0212 վկայականներ) գործառական նշանակությունները փոխելու մասին։
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասերը գտնվում են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտների կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 13-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ կառավա-րության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարա-պետության և քաղաքաշինության վարչության 26.06.2018թ հ.18-06/1-Գ-2521, 12.02.2019թ. հ.18-06/118, 26.03.2019թ. հ.18-06/274 և 04.06.2019թ. հ.18-06/583 եզրակացությունները.
1.ՀՀ կառավարության 2005թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Կարեն և Միքայել Վարդանյաններին, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Շահամիրյանների փողոցի հ.հ.16/5, 16/6, 16/7, 16/8, 16/9, 18/3, 18/4, 20/24, 20/27, 20/28 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 217.5քմ, 300.16քմ, 124.86քմ, 101.51քմ, 474.23քմ, 590.32քմ, 640.1քմ, 623.13քմ, 73.06քմ, 137.2քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները /կատեգորիան/ սահմանել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունները /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ արդյունաբերական օբյեկտների, ըստ կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
2.Սույն որոշումից ծագող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ