Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2030-Ա 19.06.2019թ.


ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ ՆԱՐ-ԴՈՍԻ ՓՈՂՈՑ Հ.88 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳԱԳԻԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ ԵՎ ԱՇՈՏ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 20.05.2019թ. տրված հ.18-06/Օ-190 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից համասեփականատերերի վերաբերյալ տրված 07.05.2019թ. հ.ԱՏ-03/05/2019-2-0119 տեղեկանքը, համասեփականատերերի կողմից 06.05.2019թ. տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումը (29.04.2019թ. հ.Մ-5001).
1. Երևան, Կենտրոն Նար-Դոսի փողոց հ.88 հասցեում ընդհանուր համատեղ սեփականություն (սեփականության իրավունքի գրանցման 17.11.2011թ. տրված հ.2837868 վկայական) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Գագիկ Վարազդատի Մուշեղյանի և Աշոտ Վարազդատի Մուշեղյանի կողմից ինքնակամ իրականացրած 3.09 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /աստիճան/), ինքնակամ բացված պատուհանը 1 /մեկ/ հատ և ինքնակամ բացվածքները 2 /երկու/ հատ ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 24969 (քսանչորս հազար ինը հարյուր վաթսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ