Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2083-Ա 13.07.2020թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի Հ.4376-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Բաբաջանյան փողոցի h.26/4 շենքի հ.32 բնակարանի բնակիչ` Օլյա Առաքելյանի դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2014թ. նոյեմբերի 21-ի «Երևանի Բաբաջանյան փողոցի հ.26/4 շենքի հ.32՝ 85քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին» հ.4376-Ա որոշման 2-րդ կետում՝ <<Արտակ Ալեքսանյանին>> բառերը փոխարինել <<Դավիթ Կարապետյանին>> բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վաչական շրջանի ղեկավարի վրա:
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ