Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.07.2019

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2289-Ա 02.07.2019թ.

 

ԱՐՑԱԽԻ ՊՈՂՈՏԱՅԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.10 ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉՈՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԻ Հ.205 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԺԵՆՅԱ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴՈՒՀԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի հ.172-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով և 2019 թվականի հունիսի 24-ի հ.109-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 14-ի հ.3411-Ա որոշումը.
1. Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.205 բնակարանի բնակիչներ՝ Ժենյա Միրզոյանին և Վարդուհի Ավագյանին հատկացնել Սիսակյան փողոցի հ.3՝ նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից մեկ սենյականոց բնակարան՝ առնվազն 40քմ մակերեսի չափով, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.205 բնակարանը՝ մինչև 2019 թվականի հուլիսի 15-ը Երևան համայնքին հանձնելու պայմանով։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Ժենյա Միրզոյանի և Վարդուհի Ավագյանի հետ, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.205 բնակարանի նկատմամբ վերջնական դատական ակտ ներկայացնելու դեպքում, կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում բնակարանը Երևան համայնքին չհանձնելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի, Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարների վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ