Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2292-Ա 02.07.2019թ.


ԱՐՑԱԽԻ ՊՈՂՈՏԱՅԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.10 ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉՈՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԻ Հ.313 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ՝ ԵԼԵՆԱ, ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏԻՉՅԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԷՌՆԵՍՏ, ՏԻԳՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի հ.172-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով և 2019 թվականի հունիսի 24-ի հ.109-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 14-ի հ.3411-Ա որոշումը.
1. Արցախի պողոտա 4-րդ նրբանցքի հ.10 շենքի` Ելենա, Ռուբեն Մկրտիչյանների և Էռնեստ, Տիգրան Մկրտչյանների կողմից օգտագործվող հ.313 բնակարանի փոխարեն հատկացնել Սիսակյան փողոցի հ.3՝ նոր կառուցվող շենքի 1-ին հարկից մեկ սենյականոց բնակարան՝ առնվազն 40քմ մակերեսով, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.313 բնակարանը՝ մինչև 2019 թվականի հուլիսի 15-ը Երևան համայնքին հանձնելու պայմանով։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Սիսակյան փողոցի հ.3 շենքը շահագործման հանձնելուց հետո և Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.313 բնակարանի նկատմամբ վերջնական դատական ակտ ներկայացնելու դեպքում՝ Ելենա, Ռուբեն Մկրտիչյանների և Էռնեստ, Տիգրան Մկրտչյանների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման՝ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում բնակարանը Երևան համայնքին չհանձնելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի, Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներիի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ